Արտասահմանցի ուսանողները և նշանավոր շրջանավարտները

Այսօր ՄԳԻՄՕ-ում սովորում են ավելի քան ութ հարյուր ուսանողներ, մագիստրներ, ստաժորներ, ասպիրանտներ և ունկնդիրներ 64 երկրներից, այդ թվում Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Չինաստանից, Թուրքիայից, Հորդանանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Իսրայելից և այլ պետություններից: Համեմատաբար նոր արտասահմանցի ուսանողներից են նախկինում ԽՍՀՄ-ի կազմում եղած պետությունների քաղաքացիները, որոնց ընդհանուր թիվը ներկայումս գերազանցում է 300 –ը: ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների մեջ կան նախագահներ, վարչապետներ և արտաքին գործերի նախարարներ, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսիայից, Բուլղարիայից, Ղազախստանից, Մոնղոլիայից, Սլովակիայից, Ուկրաինայից և այլ երկրներից:

Ադրբեջանական ակումբը ստեղծվել է ադրբեջանցի ուսանողների նախաձեռնությամբ ՄԳԻՄՕ-ի ղեկավարության օժանդակությամբ: Մեր նպատակներից է ուսանողներին տեղեկացնել կարևոր իրադարձությունների մասին, ուսանողներին ծանոթացնել իրար հետ, տեղեկատվություն տալ Ադրբեջանի մասին և օգնել ադրբեջանցի ուսանողների մասին իրենց խնդիրների լուծման համար: ՄԳԻՄՕ-ն ավարտած հայտնի ադրբեջանցիներից է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

--

Ադրբեջանում գործում է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ասոցիացիան: Հայկական ակումբը ստեղծվել է 2003 թ.-ի նոյեմբերի մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ, որոնք ցանկանում էին արժանավայել ներկայացնել Հայաստանը և հայկական մշակույթը համալսարանի կյանքում: Այսօր հայկական ակումբը ամենադինամիկ զարգացող ազգային ակումբներից է, որը համագործակցում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հետ և հանդիսանում է Մոսկվայի հայ ուսանողների համար երկխոսության հարթակ: Հայտնի շրջանավարտներից է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, պատմաբան Սերգո Միկոյանը: Հայաստանում գործում է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ասոցիացիան:

Բելառուսական հայրենակցական միությունը ստեղծվել 2008 թ.-ի ապրիլին Գեորգի Պլաշինսկու, Օլգա Ոռոնովիչի և Օլեգ Շակիռովի նախաձեռնությամբ: Մեր կազմակերպությունը հանդես եկավ ՄԳԻՄՕ-ում կինոֆեստիվալի անցկացման նախաձեռնությամբ, որը նվիրված էր II համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին, կազմակերպել է Արթուր Կլինովի ֆոտոցուցահանդեսը, հրավիրել է ֆոլկ համույթ, կազմակերպել է ֆոլկ համույթ “Testamentum Terrae” և դուդարահար Դենիս Սուխովի ելույթները: Հայտնի շրջանավարտներից են արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը, բարձ տեխնոլոգիաների կազմակերպության աշխատակազմի տնօրեն Վալերի Ցեպկալոն:

Բուլղարական հայրենակցական միությունը ստեղծվել է 2008 թ.-ին ի շնորհիվ Վալենտինա Բոժիչկովայի ջանքերին: Հանգստյան օերերին մենք հաճախ հավաքվում ենք միասին պիկնիկի կամ էլ գնում ենք Բուլղարիայի դեսպանատուն, որպեսզի ընթրենք ռեստորանում, լսենք ազգային երաժշտություն և պարենք: Մեր տղաներն ու աղջիկները խելացի են, ջանասեր և պատասխանատու: ՄԳԻՄՕ-ն բուլղարացիների համար իսկական “ղեկավար կադրերի դարբնոց” է, քանի որ այն ավարտել են նախկին նախագահ Պյոտր Մլադենովը, վարչապետներ Անդրեյ Լուկանովը և Ժան Վիդենովը, արտաքին գործերի նախարարներ Լյուբեն Գոցևը և Բոյկոտ Դիմիտրովը: Բուլղարիայում գործում է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ասոցիացիան:

Վիետնամական ակումբը ստեղծվել է Նգուեն ՏԻ Դիկի կողմից դեռ 2005 թ.-ին, իսկ 2010թ.-ին Աննա Գաբդիևայի և Նգուեն Վիետ Լինիայի ջանքերով կատարվեց ակումբի վերակազմավորում: Մենք կազմակերպում ենք վիետնամական կուլտուրայի օրեր, վիետնամական Նոր տարվա տոնակատարությունը, ֆուրշետներ և վիետնամական հուշանվերների տոնավաճառներ, ինչպես նաևֆոտոցուցահանդես Վիետնամի մասին: Հուսով ենք, որ ի շնորհիվ մեր գործունեության մարդիկ իմանում են Վիետնամի մասին ավելի շատ:

2009թ.-ի աշնանը ՄԳԻՄՕ-ի հույն ուսանողները որոշեցին ստեղծել հունական մի թիմ: Մեր գլխավոր նպատակն է միջմշակույթային երկխոսության զարգացումը, Հունաստանը ՄԳԻՄՕ-ում և Ռուսաստանում ներկայացնելը: Մեր կարևորագույն ներդրումն այսօր դա մեր միության ակտիվ մասնակցությունն է Մագադանում բռնությունների ենթարկված հույն զոհերի հիշատակին նվիրված կոթողի կառուցման համար միջոցների հավաքագրումը: Մենք ակտիվորեն մասնակցում ենք նաև հայրենակցական միությունների խորհրդի այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են միջազգային խոհանոցի օրը և ՄԳԻՄՕ-ի մինիֆուտբոլի գավաթը:

Վրացական ակումբը հիմնադրվել է 2004թ.-ին Իրակլի Մեզուրնիշվիլիի կողմից: Այս տարիներին ակումբի անդամների կողմից անց է կացվել մի քանի տասնյակ միջոցառումներ տարբեր ուղղություններով (կոնֆերանսներ, կլոր սեղանններ, բարեգործական միջոցառումներ): Մեր միջոցառումների գլխավոր սկզբունքն է հրատապությունը: Մենք ձգտում ենք նաև մեր թանկագին բարեկամներին ծանոթացնել վրաց ժողովրդի պատմությանը, մշակույթին և ավանդույթներին: ՄԳԻՄՕ-ի վրացի շրջանավարտներից են Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն և X5 Retail Group –ի կառավարիչ-տնօրեն Կոբալաձեն և լրագրող Մելոռ Ստուռուան:

ՄԳԻՄՕ-ում կորեական ակումբը ստեղծվել է 1991թ.-ին: Ակումբը զբաղվում է այնպիսի գործերով, որոնք կապված են ՄԳԻՄՕ-ի կորեացի ուսանողների ուսման և հասարակական կյանքի հետ: Մենք միշտ ջանում ենք և պատրաստ ենք անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է մեր հայրենակիցներին և սիրելի համալսարանի զարգացմանը, միշտ մասնակցում ենք Հայրենակցական միությունների խորհրդի միջոցառումներին`միջազգային խոհանոցի օրվան, ազգությունների համերգին, ուսանողական օլիմպիական խաղերին:

Չինական հայրենակցական միությունը ստեղծվել է ի շնորհիվ Լյու Ցզին Խենուի 2006թ.ին: Որպես օգնություն ինչպես չին ուսանողներին, այնպես էլ ռուսական չինագետներին, մենք ակտիվ մասնակցություն ենք ունեցել ՄԳԻՄՕ-ի արտասահմանցի ուսանողների միջև առաջին օլիմպիական խաղերի կազմակերպմանը, որը նվիրված էր 2008թ.-ի Պեկինի ամառային խաղերին: Չինաստանում գործում է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ասոցիացիան:

1999թ.-ին ստեղծված ղազախստանցի ուսանողների ակումբը ՄԳԻՄՕ-ի ամենամեծ ազգային միությունն է, որը միավորում է ավելի քան 100 ուսանողների: Գարնանը և աշնանը մենք ավանդույթի համաձայն գնում ենք պիկնիկի, իսկ մարտին Կիրգիզիայի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թաթարստանի երիտասարդների հետ միասին տոնում ենք Նաուլիզը: Մենք շատ լավ շփվում ենք Մոսկվայի այլ բուհերի ղազախստանցիների հետ, խաղում ենք ֆուտբոլ, շախմատ և մրցում ենք ղազախական ազգային ըմբշամարտում: Այս բոլորը շատ մոտեցնում և մեր կյանքը դարձնում է լիարժեք` մենք որպես մեկ մեծ ընտանիք: Մեր նշանավոր շրջանավարտներից են արտաքին գործերի նախարար Կասիմ-Ժոմարտ Տոկաեվը, Ազգային բանկի նախագահ Գրիգորի Վարչենկոն, քաղաքագետ Գանի Կասիմովը:

Ռուսաստանի ժողովուրդների մշակույթի ակումբը կազմակերպվել է 2008թ.-ին, և այժմ իր մեջ ներառում է բույրաթական, կալմիկական, թաթարական, օսեթական, չուվաշական և ուդմուրտական ակումբները: Ակումբը մշտապես մասնակցում է Հայրենակցական միությաննեի խորհրդի միջոցառումներին այնպիսիք, ինչպիսիք են միջազգային խոհանոցի օրը և ազգությունների համաերգը, ինչպես նաև կազմակերպում է ամենամյա «Բազմազգ Ռուսաստան» փառատոնը և անց է կացնում գիտական և մշակույթային ուղղվածության միջոցառումներ:

Կիրգիզական ակումբը ստեղծվել է 2006թ.-ի մայիսին` նպատակ ունենալով միավորել տարբեր երկրների ուսանողներին: Մենք ամեն տարի մասնակցում ենք Նոորուզի տոնակատարությանը, ինչպես նաև ծանոթացնում ենք ՄԳԻՄՕ-ի ուսանողներին կիրգիզական մշակույթի ավանդույթներին և ազգային առանձնահատկություններին: Սեպտեմբերին ակումբն ընդունում է նոր ուսանողներին, որից հետո օգնում է նրանց հանրակացարաններում սենյակ ստանալու գործում, քաղաքում և համալսարանում կողմնորոշվելուն: Մենք մշտապես համագործակցում ենք Ժաշ-Տոլկուն, Ար-Նամիզ և բարեկամություն հիմնադրամի կազմակերպությունների հետ:

Լատվիական Հայրենակցական միությունը կազմավորվել է Եվրոպական Հայրենակցական միությունների վեհաժողովի ընթացքում, որը կայացել է 2008թ.-ի նոյեմբերի 7-ին: Մենք մշտապես մասնակցում ենք Հայրենակցական միությունների խորհրդի միջոցառումներին, ինչպես նաև անց ենք կացնում մերը`օրինակ` Լատվիայի անկախության օրը: Մեր տղաները գերազանց բասկետբոլ են խաղում մեր թիմի կազմում: ՄԳԻՄՕ-ն ավարտած մեր հայրենակիցներից Իգոր Նազարովը «Լատվիազ Գազե» ընկերության բաժնետերերի խորհրդի անդամ է, իսկ Պետերս Կրիշյանիսը` նախկին կապի նախարար և ռուս-լատվիական միջկառավարական հանձնաժողովի նախագահը:

Ֆրանսիայի բարեկամների ակումբը հիմնադրվել է 2008թ.-ի գարնանը Միշել Բեսոնի, Միշել Ֆորժի, Գեորգի Խալիունիի կողմից: Մենք ձգտում ենք միավորել բոլոր ֆրանսիացիներին, որոնք սովորում կամ որպես փորձաշրջան գտնվում են ՄԳԻՄՕ-ում, ինչպես նաև համագործակցել Մոսկվայի Ա. Դյումայի անվան ֆրանսիական լիցեյի հետ: Ֆրանսիայում գործում է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ասոցիացիան:

 Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց գերմանացի ուսանողները որոշեցին վերականգնել ՄԳԻՄՕ-ի գերմանական կազմակերպությունը: Այսպիսով 2007թ.-ին ստեղծվեց գերմանացի ուսանողների միությունը, որի նախագահ Յուրի Կոֆներն ունեցավ մեծ ներդրում Հայրենակցական միությունների խորհրդի զարգացման գործում: Մեր կազմակերպությունը միավորում է ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև բոլոր նրանց, ում հետաքրքիր է Գերմանիայի մշակույթը, լեզուն, պատմությունն ու քաղաքականությունը: Բացի այդ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների արտասահմանյան ամենամեծ ասոցիացիան գերմանականն է: Մեր շրջանավարտների մեջ կան նշանավոր դիվանագետներ և  գործարար մարդիկ, ներառյալ Միխաիլ Խարմսին, որը Մոսկվայի ռուս-գերմանական արտաքին առևտրի պալատի վարչության նախագահն է:

Լեհական ակումբն իր աշխատանքները սկսել է 2008թ.ին: Ակումբի գործունեության ընթացքում մենք կազմակերպել ենք կլոր սեղաններ, ֆիլմերի ցուցադրումներ, հանդիպում հայտնի մարդկանց հետ, մասնակցել ենք եվրոպական հայրենակցական միությունների վեհաժողովին, «Սմոլենս-Գռոդնո-Մինսկ-Բելոստոկ» կոնֆերանսի աշխատանքներին, կատինյան ողբերգության հիշատակին նվիրված միջոցառումներին: Լեհաստանում գործում է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ասոցիացիան, իսկ Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունում աշխատում են 300-400 ՄԳԻՄՕ-ի շրջանավարտներ: Դրանց թվում են Պյոտր Սվիտալսկին (2005թ.-ից Եվրոպայի խորհրդում լեհաստանի մշտական ներկայացուցիչ), Ռոման Կովալսկին և Զենոն Կուխչակը:

Սերբական հայրենակցական միությունը հիմնադրվել է 2008թ.-ն Դուշից Ջուրիչի կողմից: Մենք մասնակցում ենք համալսարանում անցկացվող սպորտային և մշակույթային միջոցառումներին և ձգտում ենք փոխանցել մեր սիրելի Սերբիայի սերն ուրիշներին: Մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև Ռուսաստանում Սերբիայի դեսպանատան հետ:

Սլովակիյան ակումբը ակտիվ աշխատանքները սկսեց 2007-2008թթ-ից: Մեր բարեկամներն ու ծանոթները հաճախ գալիս են մեզ մոտ` Սլովակիա, ամառային կամ ձմեռային արձակուրդներին, իսկ մենք կազմակերպում ենք իրենց համար էքսկուրսիաներ: Մենք ձգտում ենք անմիջական մասնակցություն ունենալ նաև ՄԳԻՄՕ-ի հասարակական կյանքին: Սլովակիայում և Չեխիայում («Ակումբ Պռագա») գործում է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ասոցիացիան: ՄԳԻՄՕ-ի ամենահայտնի շրջանավարտներից են Սլովակիայի Արտաքին գործերի նախարարներ Նիրոսլավ Լայչակը և Յան Կուբիշը: 

Աղվանստանցի ուսանողների միությունը ստեղծվել է 2009թ.-ին Սոխրաբ Գայրաթի և Ֆարիդ Խոգիանի կողմից, որպեսզի մեր երկիրը և նրա մշակույթն իմանան որքան հնարավոր է շատ մարդ: Մենք հաճախ շփվում ենք, կազմակերպում ենք համերգներ, մասնակցում ենք կլոր սեղաններին, ինչպես նաև զբաղվում ենք սպորտով և ներկայացնում ենք մեր երկիրը հայրենակցական միությունների խորհրդի ընդհանուր ժողովներում:

Իսրայելցի ուսանողների միությունը (հրեական ակումբ) հիմնադրվել է 2008թ.-ի ապրիլի 14-ին Դավիթ Պելեգի կողմից: Հրեական ակումբը 2009թ. և 2010թ.-ն ճանաչվել է ամենաակտիվ ազգային միությունը: Ակումբի հանդիպումների հյուրերն են եղել Ռուսաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Ազարին և Դորիդ Գոլենդերը, Ռուսատանի գլխավոր ռավվին Բեռլ Լազարը, ՌԴ-ան մերձավոր արևելքի ինստիտուտի նախագահ` Եվգենի Սատանովսկին: Մենք ամեն տարի տոնում ենք խանուկու, պուրիմ, պեսախ և այլ հրեական տոները` միավորելով տասնյակ ուսանողների ավելի քան 11 երկրներից:

Մոլդավացի ուսանողների միությունը ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանում Մոլդովայի դեսպանության հետ: Մենք հանդիսանում ենք ՄԳԻՄՕ-ում «ԱՊՀ երկրների շաբաթ» ամենամյա միջոցառման նախաձեռնողները, ինչպես նաև անց ենք կացնում մոլդովական մշակույթի օրեր և հրատապ քաղաքական թեմաներով երկխոսություններ: Այսօրվա դրությամբ ՄԳԻՄՕ-ի ամենահայտնի մոլդավացի շրջանավարտներից կարելի է նշել Յ. Լյանկեն, որը զբաղեցրել է Մոլդավիայի վարչապետի տեղակալի և արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

Մոնղոլացի ուսանողների միությունն ունի բավականին հին պատմություն, քանի որ մոնղոլացի ուսանողները եղել են առաջին արտասահմանցի ուսանողները ՄԳԻՄՕ-ում, և սկսած 1946թ.-ից շարունակում են գալ ՄԳԻՄՕ, որպեսզի ստանան որակյալ կրթություն: Մեր հայրենակցական միությունը ձգտում է օգնել իր հայրենակիցներին, բարեկամանալ և զարգացնել համագործակցությունը մոնղոլացի և ռուսաստանցի ուսանողների միջև: Մոնղոլացի ուսանողները հաճախ միասին խաղում են բասկետբոլ և ֆուտբոլ: Մոնղոլիայում գործում է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ասոցիացիան: Նրանցից ամենահայտնի շրջանավարտներից են Մոնղոլիայի վարչապետ Սուխբաատար Բատբոլդը, Կրթության նախարար Ենդոն Օտտոնբայարը և Էներգետիկայի նախարար Դ. Զորիկտը:

Տաջիկական հայրենակցական միությունը միավորում է Տաջիկստանի բոլոր անկյունների տաջիկներին, որոնք միշտ ձգտում են մասնակցություն ունենալ բոլոր միջոցառումների, որոնք կատարվում են մեր համալսարանի պատերի ներսում: Մեր ուսանողներն ունեն շատ ուժեղ սպորտային թիմ, որը ՄԳԻՄՕ-ի երկրորդ ուսանողական օլիմպիադայի արդյունքներով մտնում է ուժեղագույն եռյակի մեջ:

Թուրքական ընկերակցությունը ստեղծվել է Մուրադ Մելիսի ջանքերով և բացվել է 2010թ.-ին դեկտեմբերի 20-ին ՌԴ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Այդինա Ադնանա Սեզգինայի ներկայությամբ: Նրա հիմնական նպատակն է ռուս-թուրքական համագործակցության կարգավորումը այդ թվում ուսանողական մակարդակով: Ընկերակցության ակտիվիստներն օգնեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Տաիպա Էռդողանի դելեգացիայի սպասարկմանը ՄԳԻՄՕ համալսարան այցի ժամանակ: Մենք ձգտում ենք արժանապատիվ ներկայացնել մեր հարազատ Թուրքական Հանրապետությունը:

Ուզբեկական ակումբը հիմնադրվել է Մառդան Անվարովի կողմից 2006թ.-նին, նրա գործունեությունն ուղղված է Ուզբեկստանի և այլ երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու կապերի զարգացմանը: Հայրենակցական միությունների խորհրդի աջակցությամբ ակումբը կազմակերպում է գիտական, մշակույթային և սպորտային միջոցառումներ: ՄԳԻՄՕ-ի ամենահայտնի ուզբեկ շրջանավարտներից է ռուսական միլիարդեր Ալիշեր Ուսմանովը, ինչպես նաև Ուզբեկիստանի նախագահի մամլո քրտուղար Ուլուկբեկ խասանովը:

Ուկրաինական հայրենակցական միությունը ստեղծվել է 2008թ.-ի մայիսին Ստանիսլավ Գրոշովի, Ստանիսլավ Շիկալովի և Էլդար Նադիրաշվիլիի նախաձեռնությամբ: Մեր հայրենակցական միության մեջ մտնում են ինչպես ուկրաինացիներ, այնպես էլ նրանք, ովքեր ունեն ուկրաինական արմատներ և հետաքրքրվում են ուկրաինական լեզվով և մշակույթով: Մենք հպարտանում ենք, որ հայրենակցական միությունների խորհրդի կազմում ենք և կարող ենք մեր երկիրը ներկայացնել լավագույն ձևով: Մեր հայտնի շրջանավարտներից են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կանստանծին Գրիշչենկոն:

Խորվարտական ակումբը հիմնադրվել է 2010թ.-ին Մարկո Պուխարիչի նախաձեռնությամբ, իսկ նրա պաշտոնական բացմանը` 2010թ.-ի ապրիլի 28-ին Իվան Ժակի նախագահությամբ, ներկա էր Ռուսաստանում Խոռվատիայի դեսպան Նեբոյշա Կոխառովիչը: Մենք ձգտում ենք շաբաթը մեկ անգամ հանդիպել համալսարանում կամ սրճարանում: Այդ հանդիպումներում մենք քննարկում ենք քաղաքականությունը, տնտեսությունը, վերջին նորությունները մեր երկրից: Մենք պատրաստ ենք անել ավելին ռուս-խորվարտական հարաբերությունների զարգացման համար, չէ որ յուրաքանչյուր մարդ հանդիսանում է իր երկրի դեսպանն աշխարհում:

Չեխական ակումբը ստեղծվեց 2008թ.-ին ի շնորհիվ Էվա Պրոկոպովայի և Շարկի Պրժիբիլովայի ջանքերի: Այժմ մենք այդքան շատ չենք, չնայած խորհրդային տարիներին ՄԳԻՄՕ-ում սովորում էին մեր երկրի տասնյակ ներկայացուցիչներ: Հայրենակցական միությունը հնարավորություն է ստեղծում արտասահմանցի ուսանողների շահերը ներկայացնել ինստիտուտում: Մոսկվայում չեխերի համար դրախտային անկյուն է Չեխիայի դեսպանությանը կից Չեխական տունը, որտեղ կարող է հանգստանալ յուրաքանչյուր ցանկացող: Մեր հայտնի շրջանավաջտներից է Եվրոմիության ընդլայնման քաղաքականության և եվրոպական հարևանության քաղաքականության կոմիսար Շտեֆան Ֆյուլեն, արտաքին գործերի նախարար Յան Կոգոուտը: Չեխիայում գործում է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ասոցիացիան («Պռագա» ակումբ):

Էստոնական ակումբի հանդիսավոր բացումը կայացավ 2010թ.-ի նոյեմբերի 16-ին ՌԴ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիմմու Տայկայի ներկայությամբ: Էստոնական ակումբը անց է կացնում էստոնական կինոֆիլմերի ցուցադրում, հանդիպում հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև ներկայացնում է էստոնական մշակույթն ու տնտեսությունը:

Բարենցովո եվրո-արկտիկական միությունը ստեղծվել է 2010թ.-ին ի շնորհիվ Մարիա Շապորևայի ջանքերի, որը որոշել էր միավորել այն ուսանողներին, որոնք եկել էին Բարենցովի տարածաշրջանից: Ակումբ մտնում են նրանք, ովքեր հետաքրքրվում են Ռուսաստանի հյուսիսային տարածաշրջանի պատմությամբ, մշակույթով, քաղաքականությամբ, ինչպես նաև Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և այլ հյուսիսային երկրների ներկայացուցիչներ: