ՄԳԻՄՕ-ի ռեկտորը

Տորկունով Անատոլի Վասիլեվիչ

Ռեկտոր ՄԳԻՄՕ համալսարան 1992թ.-ից:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Ծնվել է 26 օգոստոսի 1950թ.-ին Մոսկվայում:

1972թ.-ին ավարտել է ՄԳԻՄՕ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

1972թ.-ից սովորել է ՄԳԻՄՕ-ի ասպիրանտուրայում Ազիայի երկրների և Աֆրիկայի պատմության և կուլտուրայի ամբիոնում:

1974թ.-ին նշանակվել է ՄԳԻՄՕ-ի ռեկտորի օգնական:

1977թ.-ին պաշտպանել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական թեզը:

1977-1983թթ.-ին զբաղեցրել է Ասիայի երկրների և Աֆրիկայի պատմության կուլտուրայի ամբիոնի ավագ դասախոսի, ամբիոնի դոցենտի արտասահմանցի ուսանողների հետ աշխատանքների դեկանի, միջազգային կապերի գծով պրորեկտորի պաշտոնները:

1979թ.ին Ա.Վ. Տարկունովին շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

1983-1986թթ.-ին դիվանագիտական աշխատանք ` 2-րդ քարտուղար, 1-ին քարտուղար Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպանատանը:

1986թ.-ին ընտրվել է ՄԳԻՄՕ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան:

1989թ.-ին նշանակվել է ՄԳԻՄՕ-ի առաջին պրորեկտոր:

1991թ.-ին Ա.Վ. Տորկունովին տրվել է պրոֆեսորի կոչում:

1992թ.-ն ՄԳԻՄՕ-ի կոլեկտիվի ընդհանուր ժողովում ընտրվել է ռեկտոր:

Վերընտրվել է այդ պաշտոնում 1997թ.-ին, 2002թ.-ին, 2007թ.-ին:

1993թ.-ին Ա.Վ. Տորկունովին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

1994թ.-ից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության միջազգային հարաբերությունների ոլորտի բուհերի ուսումնամեթոդական միավորման նախագահը:

1995թ.ին պաշտպանել է քաղաքագիտության դոկտորական թեզը:

1997թ.ից հանդիսանում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ:

1999թ.-ից հանդիսանում է միջազգային հետազոտությունների ռուսական ասոցիացիայի նախագահը:

2003թ.ին ընտրվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:

2006թ.-ից նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից գիտության, տեխնոլոգիաների և կրթության Խորհրդի Նախագահության անդամ:

2007թ.-ից հանդիսանում է բարդ հարցերի գծով ռուս-լեհական խմբի համանախագահը:

2008թ.-ի մայիսին ընտրվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

2008թ.-ից հանդիսանում է “Վեստնիկ ՄԳԻՄՕ ունիվերսիտետա” գիտական ամսագրի գլխավոր խմբագիրը:

2010թ.-ի հոկտեմբերից հանդիսանում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գլոբալ խնդիրների և միջազգային հարաբերությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալը:

Ա.Վ. Տորկունով հանդիսանում է նաև ՄԱԿ-ին աջակցող ռուսական ասոցիացիայի նախագահը,  Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդին կից գիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի անվտանգության ֆեդերալ ծառայության հասարակական խորհրդի անդամ:

Ա.Վ. Տորկունովը հանդիսանում է մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր: Մի շարք ամսագրերի խմբագրական կոլեգիայի և ամսագրերի խորհրդի անդամ է, այդ թվում “Միջազգային տնտեսություն և միջազգային հարաբերություններ”, “Միջազգային կյանք”, “Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ”, “Իրավունք և կառավարում”, “Միջազգային իրավունքի Մոսկովյան ամսագիր”:

Պարգևատրվել է բարեկամության շքանշանով, փառքի շքանշանով, հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների համար երրորդ և չորրորդ աստիճանների, Սերգեյ Ռադոժենսկու երկրորդ և երրորդ աստիճանի շքանշաններով, ունի պետական պարգևներ Ֆրանսիայի, Լեհաստանի, Կորեայի Հանրապետության, Մոնղոլիայի, Բուլղարիայի, Կիրգիզիայի, Ղազախստանի, Բելորուսի այդ թվում կամանդոր շքանշան աստղով Լեհաստանի մատուցած ծառայությունների համար (Լեհաստան 4 հոկտեմբերի 2010թ.), Սրեդնի կրեստ շքանշան (Հունգարիա մայիս 2010թ.), Բարեկամության 2-րդ աստիճանի շքանշան (Ղազախստան) 2006թ., Ակադեմիական արմավենու շքանշանի սպա (Ֆրանսիա, 2005թ.):