ՄԳԻՄՕ-ի միջազգային կապերը

Երկկողմանի և բազմակողմանի միջազգային կապերի, կրթական և գիտական նախագծերի զարգացումը ՄԳԻՄՕ-ի մջազգային քաղաքականության համար հանդիսանում են առաջնահերթը: Այսօրվա դրությամբ ՄԳԻՄՕ-ն ունի ավելի քան 160 տարբեր տիպի համագործակցության համաձայնագրեր արտասահմանյան 57 երկրների գործընկերների (համալսարանների, դիվանագիտական ակադեմիաների, ինստիտուտների, դպրոցների, գիտական և գիտահետազոտական կենտրոնների)   հետ: Ինստիտուտը ձգտում է զարգացնել կրթական երկու ծրագրերը (առաջին հերթին բակալավրի և մագիստրի), որը կարևոր է բոլոնյան   գործընթացին, բարձրագույն կրթության որակավորման համակարգին և  ակրեդիտացիային ինտեգրվելու համար: Մեր գործընկերներ են կրթական և հետազոտական կենտրոնները` Լոնդոնի տնտեսգիտության և քաղաքագիտության դպրոցը, Սարրեյի համալսարանը, Փարզի քաղաքագիտակն ինստիտուտը, Առևտրի և եվրոպական բիզնեսի բարձրագույն դպրոցը, Ռոբերտ Շումանի համալսարանը, Սորբոնի համալսարանները, Նյու-Յորքի համալսարանները, Բերկլիի, Ստենֆորդի և Բրաունի համալսարանները, Բեռլինի ազատ համալսարանը, Գումբոլդի պետական համալսարանը, Տյուբինգենի համալսարանը, Էրֆուրտի համալսարանը, Դրեզդենի համալսարանը, Ուպպլսալի համալսարանը, Բելգենի համալսարանը, Ռոմի, Գենուի, Տրիեստայի, Մադրիդի, Ռոտերդամի, Բրյուսելի, Տոկիոյի, Շիցուոկիի, Պեկինի, Շանհայի, Թեհրանի, Դամասկի, Սեուլի, Թելավիվի, Պրետորիի, Ստամբուլի, Կիրեյի, Մեխիկոյի և աշխարհի այլ քաղաքների:

ՄԳԻՄՕ համալսարանը միջազգային առաջատար կազմակերպությունների անդամ է

·         Քաղաքական հետազոտությունների եվրոպական կոնսորցիում (ECPR)

·         Միջազգային հարաբերությունների պրոֆեսիոնալ դպրոցների ասոցիացիա (APSIA)

·         Միջազգային հետազոտությունների ասոցիացիա (ISA)

·         Եվրոպայի համալսարանների կոնսորցիում (ECU)

·         Լատինական Ամերիկայի և Կարիբյան բասեինի երկրների հետազոտման միջազգային ֆեդերացիա (FIEALC)

·         Կրթության զարգացման և օգնության խորհուրդ (CASE)            

ՄԳԻՄՕ-ում համաձայն Եվրոպայի խորհրդի հատուկ որոշման ստեղծվել և հաջողությամբ աշխատում է Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի կենտրոնը, որի խնդիրն է ռուսական, կրթական և գիտական ձեռնարկությունների եվրախորհրդի փաստաթղթերը:

ՄԳԻՄՕ-ի միջազգային կապերի զարգացման նպատակի կարևոր մասն է արտասահմանցի գործընկերների հետ կրթական փոխանակումների միջազգային ծրագիրը: ՄԳԻՄՕ-ն գործող համաձայնագիր ունի կրթական փոխանակման համար Գումբոլդի, Տյուբինգենայի, Էֆուրտայի համալսարանների, Բեռլինի ազատ համալսարանի, Մադրիդի “Կոմպլյուտենս” համալսարանի, Մադրիդի միջազգային հետազոտությունների ընկերության, Տրիեստայի, Ֆլորենցիայի, Մեսսինի, Բեռգենի համալսարանների, Չինաստանի արտաքին քաղաքականության և արտաքին առևտրի համալսարանի, Տայվանի ազգային համալսարանի, Հորդանանի դիվանագիտական ինստիտուտի, Մոնտերեյսկի տեխնոլոգիական ինստիտուտի (Մեկսիկա), Դեվիդսոն քոլեջի (ԱՄՆ), Տամպերի համալսարանի, Փարիզի քաղաքագիտական ինստիտուտի, առևտրի բարձրագույն դպրոցի և Ռոբեր Շումանի համալսարանի, միջազգային քրիստոնեական համալսարանի և Սիձուոկա համալսարանի (Ճապոնիա),  վարշավայի և Գդանսկի համալսարանների, Վիլնյուսի համալսարանի, Խանկուկի և Կյոնգխի համալսարանների, Դամասկի համալսարանի, Պրետորիի համալսարանի և այլն: Ուսանողների փոխանակման ծրագիրը հնարավորություն է տալիս փորձելու նրանց պրոֆեսիոնալ կարողությունները, միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության դիվանագիտության քաղաքական գիտությունների, տնտեսագիտության, իրավունքի և արտասահմանյան լեզուների ոլորտներում: Ուսանողների փոխանակման վճակագրությունը ցույց է տալիս ակտիվացման չափերն այդ ուղղությամբ` վերջին երկու տարվա ընթացքում ՄԳԻՄՕ-ի ավելի քան 500 ուսանողներ մասնակցել են ՄԳԻՄՕ-ի ավելի քան 30 երկրների գործընկեր համալսարանների հետ փոխանակման ծրագրին: