ՄԳԻՄՕ-ի պատմությունը

ՄԳԻՄՕ-ն հիմնադրվել է 1944թ.-ի հոկտեմբերի 14-ին, երբ ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդը վերջերս Մոսկվայի պետական համալսարանում ստեղծված միջազգային հարաբերությունների դպրոցը վերակազմավորեց որպես առանձին միջազգային հարաբերությունների ինստիտուտ: Նրա առաջին ուսանողները դարձան 200 վետերաններ, որոնք անցել էին II համաշխարհային պատերազմի խիստ փորձություններով և կանգնած էին միջազգային խաղաղության և կայունության կառուցման գծում:

Ամենասկզբից նախատեսված էր, որ ՄԳԻՄՕ-ն պետք է դառնար յուրահատուկ գիտական և կրթական կենտրոն: Նա արագ դարձավ Ռուսաստանի դիվանագետների պատրաստման առաջատար կազմակերպությունը, իսկ ՄԳԻՄՕ-ի ակադեմիկոսները մեծ ներդրում ունեցան միջազգային հարաբերությունների, ռեգիոնագիտության, միջազգային իրավունքի և միջազգային տնտեսական հարաբերությունների ուսումնասիրման գործում: ՄԳԻՄՕ-ի ստեղծման պահից նրա ամբիոններում աշխատում էին տաղանդավոր գիտնականներ: Այստեղ ձևավորվեցին գիտական դպրոցներ, որոնք շարունակում են ռուսական և համաշխարհային գիտության գիտական ուղղությունների հիմնադիրների ավանդույթները: Երկար տարիներ այստեղ աշխատել են ակադեմիկոսներ Ե. Վ. Տառլե, Լ.Ն. Իվանով, Վ.Գ. Տռուխանովսկի, Ս.Լ. Տիխվինսկի, Ն.Ն. Ինոզեմցեվ, Յ.Պ. Ֆռանցև և ուրիշներ:

Առաջին տարիներին ՄԳԻՄՕ-ում գոյություն ուներ երեք ֆակուլտետ` միջազգային հարաբերություններ, տնտեսակն միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք: Արտասահմանցի ուսանողները սկսեցին ՄԳԻՄՕ-ում սովորել 1946թ.-ից: Սկսած այդ ժամանակից ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների մեջ կան առաջատար գործարարներ, դիվանագետներ, շատ երկրների քաղաքական և տնտեսական վերնախավեր,  ներառյալ մի քանի արտաքին գործերի նախարարներ, վարչապետներ և նախագահներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

1954թ.-ին ՄԳԻՄՕ-ում բացվեց արևելյան բաժին, դա տեղի ունեցավ Ռուսաստանի ամենահին բուհերից մեկի Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի և ՄԳԻՄՕ-ի միացման արդյունքում: Մոսկվայի արևելագիտության ինստիտուտը հանդիսանում է 1815թ. ստեղծված Լազարյան ուսումնարանի իրավահաջորդը: ՄԳԻՄՕ-ին անցավ նաև Լազարյան հանրահայտ գրադարանը, որը Մոսկվայում իր հավասարը չուներ արևելագիտությանն ուղղված գրականությամբ: 1958թ.-ին ՄԳԻՄՕ-ին միացվեց ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարության արտաքին առևտրի ինստիտուտը, որը ստեղծվել էր 1934 թ.-ին Լենինգրադում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա: Սրանց արդյունքում զգալիորեն ընդլայնվեց տնտեսագիտական ֆակուլտետը, ուժեղացավ նրա ուղղվածությունը արտաքին առևտրի և արտաքին տնտեսական գործունեության մասնագետների պատրատման ուղղությամբ: 1969թ.-ին ստեղծվեց միջազգային լրագրության ֆակուլտետ: 1991 թ.-ին ինստիտուտում բացվեց միջազգային բիզնեսի և գործարար վարչարարության, իսկ 1998թ.-ին հիմնադրվեց քաղաքագիտության ֆակուլտետը: 1994 թ.-ից ինստիտուտը ստացավ համալսարանի կարգավիճակ: Այդ նույն տարի Ռուսաստանի կառավարության որոշումով համալսարանին հանձնարարվեց մասնագետներ պատրաստել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար այն մարդկանցից որոնք աշխատում են պետական կառավարման մարմիններում և ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն: Կադրերի նախապատրաստման այս ծրագիրը իրագործում է համալսարանի նոր ստորաբաժանումով`կառավարման միջազգային ինստիտուտում: 2000թ.-ի փետրվարին Ռուսաստանի խոշորագույն նավթային, գազային և էներգետիկ ընկերությունների նախաձեռնությամբ ՄԳԻՄՕ-ի կառուցվացքում ստեղծվեց էներգետիկ քաղաքականության և դիվանագիտության միջազգային ինստիտուտ: Ինստիտուտի ստեղծման նպատակն էր միջազգային էներգետիկ համագործակցության զարգացման համար կադրերի պատրաստում: 2005թ.-ին Մոսկվայի վեհաժողովում Ռուսաստանի Դաշնությունը և Եվրոպական միությունը պայմանավորվեցին ռուսական և եվրոպական պետ ծառայողների ուսումնական ծրագրերի կազմակերպման համատեղ գործունեության համար, որի արդյունքում 2006թ.ի սեպտեմբերի 25-ին ՄԳԻՄՕ համալսարանին կից սկսեց գործել Եվրոպական ուսումնակ ինստիտուտը:

Ամեն տարի ՄԳԻՄՕ-ն ընդունում է ավելի քան 1000 նոր ուսանողներ Ռուսաստանի Դաշնության բոլոր անկյուններից և ավելի քան աշխարհի 60 երկրներից: Ավելի քան 35000 ՄԳԻՄՕ-ի ռուսաստանցի և արտասահմանցի շրջանավարտներ հպարտ են իրենց alma mater. Աշխարհի շատ երկրներում ակտիվ են ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ասոցիացիաները: 2007թ.-ին ՄԳԻՄՕ-ի հիմքի վրա ստեղծվեց առաջին կրթական էնդաումենտ-հիմնադրամը Ռուսաստանում` ՄԳԻՄՕ-ի զարգացման հիմնադրամ: