ՄԳԻՄՕ-ի առավելությունները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ՄԳԻՄՕ համալսարանը հանդիսանում է ամենահայտնի, հեղինակավոր և պատվավոր կրթական կազմակերպությունը Ռուսաստանում միջազգային հարաբերությունների և այլ հումանիտար մասնագիտությունների ոլորտում: ՄԳԻՄՕ-ն հանդիսանում է ժամանակակից հյուրընկալ վայր ամբողջ աշխարհից ուսանողներին կրթելու համար, որը գտնվում է Ռուսաստանի խոշորագույն քաղաքական, տնտեսական , ինտելեկտուալ և կուլտուրայի կենտրոն մայրաքաղաք Մոսկվայում:

Ներկայումս ՄԳԻՄՕ-ն իրականացնում է անցում ամբողջ աշխարհում ընդունված բազմամակարդակ կրթական համակարգի, որը ներառում է բակալավրի չորսամյա նախապատրաստումը հետագայում մագիստրի աստիճան ստանալու համար ուսումը շարունակելու հնարավորությամբ: ՄԳԻՄՕ-ում բոլոր մասնագիտությունների և ուղղությունների պատրաստման ուսուցման համակարգի հիմքում դրված է ուսումնական պլանը, որի ուսուցումը բոլոր ուսանողների համար հանդիսանում է պարտադիր պայման բարձրագույն կրթության դիպլոմ ստանալու համար: Այդպիսի ուսումնական պլաններ մշակված են յուրաքանչյուր ուղղության մասնագիտության և մասնագիտացման համար, որոնցով կատարվում է ուսուցում: Դրանք ներառում են իրենց մեջ 2 արտասահմանյան լեզուների ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական, ընդհանուր մասնագիտական առարկաների ուսուցումը, որոնք կազմում են մեր ավարտողների համալսարանական կրթության հիմքը, ինչպես նաև հատուկ առարկաների ցիկլեր, որոնց ուսուցման ընթացքում կատարվում է ուսանողների հատուկ նախապատրաստում: Բացի այս պարտադիր պլանից և նրա կատարման պայմանններում ուսանողը կարող է լսել ֆակուլտատիվ դասընթացներ, ուսումնասիրել լրացուցիչ լեզուներ:

ՄԳԻՄՕ համալսարանը ձգտում է ամբողջովին մասնակցել բոլոնյան պրոցեսին, այն է համաեվրոպական կրթական տարածքի ստեղծմանը: Դա ենթադրում է ՄԳԻՄՕ-ի և Եվրոպայի առաջատար համալսարանների դիպլոմների երկկողմանի ճանաչումը, հնարավորությունը ուսանողների և դասախոսների ակտիվ փոխանակման: Գնահատականների նշանակումը կատարվում է համաձայն (ECTS) պահանջներին, գործում է ակադեմիական կրեդիտների հաշվանցման եվրոպական համակարգը (ECTS): Նախատեսվում է դիպլոմին կից շրջանավարտներին տալ եվրոպական հավելված: Գործում է մի շարք մագիստրական կրկնակի ծրագրեր գործընկեր համալսարանների հետ, որի շրջանակներում ուսանողը ուսուցման ավարտման հետ ստանում է ՄԳԻՄՕ-ի և գործընկեր Բուհի դիպլոմ: ՄԳԻՄՕ-ն տալիս է ոչ միայն գերազանց կրթություն, այլև հնարավորություն ձեռք բերելու մասնագիտական շփումներ, որոնք կզարգանան նաև սովորելուց հետո: ՄԳԻՄՕ-ի ակադեմիական ընկերակցությունը բարենպաստ սոցիալական միջավայր է ուսանողների, շրջանավարտների, դասախոսների համար, որոնք հասանելի են և բարեհամբույր արտասահմանցի ուսանողների համար: Այսպիսի շրջապատում այսօրվա ուսանողները կարող են ձեռք բերել ծանոթություն միջազգային քաղաքականության, իրավունքի, բիզնեսի և քաղաքացիական հասարակայնության ապագա լիդերների հետ: Համալսարանական ընկերությունը հաճախ գոյատևում է ամբողջ կյանքում և պահպանվում հեռավորության վրա` հաշվի չառնելով սոցիալական կարգավիճակի և պայմանների տարբերությունը: Բացի սովորելուց ՄԳԻՄՕ-ի ուսանողներն անց են կացնում և մասնակցում տարբեր համերգների, երեկոների, մրցույթների և այլ միջոցառումների: Տարբեր ուսանողական կազմակերպություններ հագեցնում են ուսանողական կյանքի օրացույցը հետքրքիր միջոցառումներով: Իսկ հաշվի առնելով այն, որ ՄԳԻՄՕ-ն գտնվում է Մոսկվայում` աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկում, ուսանողի համար բացվում են լայն հնարավորություններ հանգստի և հոգևոր հարստացման համար, ինչպես նաև հնարավորություն շփվելու ժամանակակից Ռուսաստանի էներգետիկային և ամբողջ բազմազանությանը: